հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քերոբյանը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը

Քերոբյանը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը

Նոյեմբերի 4-ին նախարար Վահան Քերոբյանի մոտ կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն։
 
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին։
 
Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին և ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը, ծրագրերից օգտվելու պայմաններն ու ընթացակարգը, որոնք կարող են նպաստել նրանց գործունեության ընդլայնմանը։
 
Քաղաքացիների թվում էին նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնց բարձրացված հարցերին նույնպես նախարարության իրավասության շրջանակներում կտրվեն բոլոր հնարավոր լուծումները։

  • Կիսվել: