շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քերոբյանը կմեկնի Մոսկվա

Քերոբյանը կմեկնի Մոսկվա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգի համակարգված մոտեցումների մշակման վերաբերյալ միջոցառմանը մասնակցելու։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 23-ին կայացրած որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի հունվարի 24-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տարածքում կլիմայական օրակարգի համակարգված մոտեցումների մշակման վերաբերյալ միջոցառմանը մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

 

 

 

 

  • Կիսվել: