ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քերոբյանը Կանադայի դեսպանի հետ զրուցել է ՀՀ տնտեսության առաջնահերթությունների մասին

Քերոբյանը Կանադայի դեսպանի հետ զրուցել է ՀՀ տնտեսության առաջնահերթությունների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ զրուցել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների ու տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների շուրջ։ Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: