հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քերոբյանն ու Grid Dynamics-ի ներկայացուցիչներն անդրադարձել են տնտեսության ոլորտում պետական քաղաքականությանն ու պետական աջակցության գործիքակազմին

Քերոբյանն ու Grid Dynamics-ի ներկայացուցիչներն անդրադարձել են տնտեսության ոլորտում պետական քաղաքականությանն ու պետական աջակցության գործիքակազմին

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրեն Լեոնարդ Լիվշիցի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Grid Dynamics-ը թվային տեխնոլոգիական ծառայությունների առաջատար մատակարար է, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական մասշտաբային լուծումների մշակմամբ էլեկտրոնային առևտրի, ֆինանսների և այլ ոլորտներում, տրամադրում թվային փոխակերպման խորհրդատվական և այլ ծառայություններ։ Ընկերությունը ներկայություն ունի բազմաթիվ երկրներում, գործում է նաև հայաստանյան գրասենյակը, որն ունի շուրջ 250 աշխատակից։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության հիմնական առաքելությունն ու Հայաստանի գրասենյակի գործունեությունը, քննարկվել են համագործակցության հնարավորությունները։

Վահան Քերոբյանն անդրադարձել է տնտեսության ոլորտում պետական քաղաքականությանն ու պետական աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակությանը։

  • Կիսվել: