հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քերոբյանը Գերմանիայում հանդիպել է Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Քերոբյանը Գերմանիայում հանդիպել է Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ներկայացուցչի հետ

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի Դաշնային գործադիր խորհրդի անդամ Անդրեաս Յահնի հետ, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին շրջանում գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները։ Խոսել է կառավարության կողմից իրականացվող ծրագրերից, մասնավորապես` ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը և առաջարկել գերմանացի գործարարներին օգտվել այդ ծրագրերի կողմից առաջարկվող հնարավորություններից, ինչպես նաև համագործակցել տարբեր ոլորտներում։

Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։

  • Կիսվել: