երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քերոբյանը Բեռլինում մասնակցել է «Կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի շրջանակում այցելել է հայկական տաղավար

Քերոբյանը Բեռլինում մասնակցել է «Կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի շրջանակում այցելել է հայկական տաղավար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում մասնակցել է «Կանաչ շաբաթ» (Grüne Woche) գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը։

Այն աշխարհի ամենամեծ սպառողական առևտրային տոնավաճառն է, որը հանդիսանում է կարևոր հարթակ խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում:

Ցուցահանդեսի շրջանակում նախարարն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել ընկերությունների զարգացման ծրագրերի վերաբերյալ։

Վրաց գործընկերների հետ Վահան Քերոբյանն այցելել է նաև Վրաստանի տաղավար, ծանոթացել ու զրուցել հարևան երկրի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ցուցահանդեսի շրջանակում Նախարարը նաև հանդիպել է Siemens Group ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են իրենց նոր ծրագրերը և առաջարկել ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանում։

  • Կիսվել: