հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հուլիսին

Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հուլիսին

2023 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 256 հազար զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն` նշելով, որ սա լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականին` 189 հազար, 2019 թվականին` 202 հազար)։
Իսկ 2023թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 1 միլիոն 26 հազար զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 29%-ով շատ է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշենք, որ հունվար–հուլիս ժամանակահատվածում ՀՀ այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան կեսը Ռուսաստանից է (51 %, 646 հազար մարդ), երկրորդ տեղում Վրաստանն է (11 %, 138 հազար մարդ), իսկ երրորդ տեղում` Իրանը (6%, 77 հազար մարդ)։ Այս երկրներին հաջորդում են ԱՄՆ–ն (2%, 27.6 հազար մարդ), Հնդկաստանը, (1%, 15.9 հազար մարդ), Ուկրաինան (1%, 14.6 հազար մարդ):

  • Կիսվել: