շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Քաղաքատեղի Դվին» հուշարձանախմբի տարածքը կբարեկարգվի, կկառուցվի թանգարանի շենք

«Քաղաքատեղի Դվին» հուշարձանախմբի տարածքը կբարեկարգվի, կկառուցվի թանգարանի շենք

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 22-ի նիստում որոշեց որպես նվիրատվություն գույք ընդունել եւ այն սեփականության իրավունքով ամրացրել ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Քաղաքատեղի Դվին» պատմության և մշակույթի անշարժ հանրապետական նշանակության հուշարձանախմբի և հարակից տարածքների բարեկարգման, մուտքի կարգավորման, դեպի հուշարձան ճանապարհների և քայլուղիների անցկացման, զբոսաշրջային նպատակով այցելությունները սպասարկելու, այդ նպատակով զբոսաշրջային ենթակառուցվածքներ (թանգարանի շենք) ստեղծելու, համայնքի բնակչության զբաղվածության և իրենց արդադրանքը իրացնելու, լրացուցիչ եկամուտներ ձեռք բերելու անհրաժեշտությամբ:

«Քաղաքատեղի Դվին» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանը որպես Հայաստանի զբոսաշրջային երթուղիներում ընդգրկված օբյեկտ, կարիք ունի լրացուցիչ ենթակառուցվածքների անհրաժեշտության, որը հնարավորություն կտա հուշարձանը պատշաճ ներկայացնել այցելողներին՝ վերջիններիս համար լիարժեք հնարավորություններ ստեղծելով հուշարձանի հնագիտական ուսումնասիրությունների ընթացքին և տարածքից հայտնաբերված հարուստ գտածոներին, պատմաճարտարապետական կառույցներին և դրանց ճարտարապետական առանձնահատկությոններին ծանոթանալու, ինչես նաև Դվին մայրաքաղաքին և քաղաքատեղիին առընչվող Հայաստանի պատմության հարուստ դրվագների վերաբերյալ տեղեկտվություն զբոսաշրջիկներին մատուցելուգործընթացին:

Ներկայումս բացակայում են հուշարձանից հայտնաբերված գտածոների  ցուցադրության համար անհարժեշտ և տեխնիկական նորմերին բավարարող թանգարանի շենքը, հուշարձանի հնագիտական արշավախմբի, պահպանությունն ապահովող անձնակազմի, զբոսաշրջիկների համար ստեղծված չեն հանգստի կազմակերպման սրահներ, չկա ժամանակակից սան. հանգույց, գյուղի բնակչությունը հնարավորություն չունի իրացնելու գյուղատնտեսական և արհեստագործական իր արտադրանքը:

Սույն որոշման ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել հնավայրի մուտքերն ու անցակետերը, նախատեսել բարեկարգ քայլուղիներ, կատարել զբոսաշրջային վայրին կից բարեկարգ տարածքների ամբողջականության համալրում նոր էլեմենտներով, անցկացնել տարածքի լուսավորման համակարգ, ապահովել հնագիտական արշավախմբի բնականոն աշխատանքը, հայտնաբերված նոր գտածոների պահպանությունը, լաբորատոր ուսումնասիրությունը և վերականգնումը, այդ միջոցառումներով ապահովելով հուշարձանի պահպանության և ուսումնասիրման գորընթացները,հնարավոր կլինիբարելավել զբոսաշրջիկների սպասարկումը՝ աստիճանաբար ներգարավելով  ավելի մեծաթիվ այցելուների:

  • Կիսվել: