կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Քաղաքացիների հետ աշխատող սոցիալական գովազդներ են պետք․ ՀՀ-ում մի հիվանդություն կա՝ մարդը սենյակում չի, բայց լույսը վառ է․  Սուքիասյան

Քաղաքացիների հետ աշխատող սոցիալական գովազդներ են պետք․ ՀՀ-ում մի հիվանդություն կա՝ մարդը սենյակում չի, բայց լույսը վառ է․ Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փորձեց ճշտել, թե մեկ միլիարդ ներդրման արդյունքում ինչքան է հնարավոր տնտեսել էլեկտրաէներգա։

Հարցին ի պատասխան փոխքաղաքապետ Հովհաննիսյանը նշեց, որ էներգախնայողությունը երեք մասի է բաժանվում՝ շենքերի, էներգաէֆետիվ սարքավորումների և վերականգվող էներգետիկ ռեսուրսներից արտադրվող էլեկտրաէներգիայի։ Այդ մեկ միլիարդը, եթե զուտ սարքավորումների մեջ ենք նայում՝ 60% է ապահվում, եթե նայում ենք շենքերում որպես էներգախնայող վերանորոգում՝ մոտ 50% է, եթե անհատական մի բնակարան է, ապա միջինում 30 տոկոս է։

Սուքիասյանն առաջարկեց արտադրական հզորություններն անցնեն էներգախնայողության, քանի որ եթե չեն անցնում, այլ արտադրողներ, ովքեր նոր սարքավորումներ են բերում, նրանք ավելի մրցունակ են դառնում։ «Դուք, որպես պետություն, պետք է չափորոշիչը դնեք, այս թվականից հետո այս շարժիչը չի կարող տվյալ արդյունավետությունը ապահովել, և երկրում թույլ չտաք դա, արդիականցնեք սարքավորումները»,- նշեց պատգամավորը։ Նա նաև անդրադարձավ սոցիալական գովազդներին։

«Քաղաքացիների հետ աշխատող սոցիալակgն գովազդներ են պետք։ Օրինակ՝ ՀՀ-ում մի հիվանդություն կա․ մարդը այդ սենյակում չի, բայց այդ սենյակի լույսը վառ է, գիտակցումը չկա, որ պետք է դուրս գալուց անջատի, որովհետև ավելորդ էներգիա է ծախսում»։

  • Կիսվել: