կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Պրոբացիայի շահառուների համար գործող «Ուսումնական կենտրոնը» Արարատից կտեղափոխվի Երեւան. հասցեն հայտնի է

Պրոբացիայի շահառուների համար գործող «Ուսումնական կենտրոնը» Արարատից կտեղափոխվի Երեւան. հասցեն հայտնի է

Կառավարությունն իր այսօրվա նիստում  Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԵԽ -ի աջակցությամբ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակներում 2022-ի դեկտեմբերին Արարատ քաղաքում հիմնվել է «Ուսումնական կենտրոն», որտեղ պրոբացիայի շահառուների համար իրականացվում են «Կահույքաշինության հիմունքներ», «Կարի հիմունքներ», «Կոսմետոլոգիական հմտություններ» և «Վարսավիրական հմտություններ» մասնագիտություններով դասընթացներ։

Հաշվի առնելով Երևանում հաշվառված պրոբացիայի շահառուների ծավալն ու վերջիններիս կողմից նշված դասընթացների նկատմամբ հետաքրքրությունը և ներգրավվածությունը՝  նախատեսվում է Կենտրոնը տեղափոխել Երևան, ինչը հնարավորություն կընձեռի ավելի շատ շահառու ներգրավել իրականացվող ծրագրերին ոչ միայն Երևանից, այլև՝ հարակից մարզերից: 

Այս որոշումով առաջարկվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա Ծ. Իսակովի պողոտա 50/12 հասցեում գտնվող ինժեներական մասնաշենքի 1-ին հարկից 357.7քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, որից 15.5 քառ.մետր մակերեսով ընդհանուր օգտագործման սան.հանգույցը հետ վերցնել պետգույքի կռավարման կոմիտեից և ամրացնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը:

Նշվում է, որ Կենտրոնի տեղափոխմամբ կիրականացվի նաև ֆինանսական միջոցների խնայողություն, ինչպես նաև կկրճատվեն Երևանից շահառուների տեղափոխման համար իրականացվող տրանսպորտային ծախսերը։

  • Կիսվել: