կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով

Փորձագիտական կենտրոնը համալրվել է ժամանակակից լաբորատոր սարքավորումներով

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է նոր սարքավորումներով։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

 

Կենտրոնն այսուհետ կիրականացնի.
1․ Ներքին էլեկտրական ցանցի հայտնաբերում, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվում կազմել թաքնված մալուխների և հաղորդալարերի մոնտաժման սխեման։
2․ Թաքնված մոնտաժմամբ տեղակայված մալուխների և հաղորդալարերի վնասված հատվածների հայտնաբերում։
3․ Արտաքին և ներքին տեղադրման հողակցման կառուցվածքների պարամետրերի ճշտում և ստուգում։
4․ Մատակարարվող հոսանքի (մինչև 1000 վոլտ) որակի ամբողջական ստուգում, ինչպես նաև կայանների կողմից՝ այդ թվում արևային, արտադրած հոսանքի ցուցիչների ստուգում և վերլուծում։
5․ Տարածքում ոչ տեսանելի, մինչև 6մ խորությամբ տեղակայված մալուխների հայտնաբերում՝ առանց հետախուզական աշխատանքների, ուղեգծերի որոշում։
6․ Էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման կայանների պարամետրերի ամբողջական վերլուծություն։
7․ Մալուխների և հաղորդալարերի մեկուսացման որակի, ամբողջականության ու մեկուսիչ շերտի դիմադրության ստուգում։
8․ Յուրաքանչյուր հատվածում (մինչև 1000 վոլտ) կարճ միացման հոսանքի հաշվարկ՝ ավտոմատ ռեժիմում։

Նորացվել է նաև Կենսաբանական փորձաքննություններ իրականացնող լաբորատորիան, ձեռք բերելով այնպիսի նորագույն սարքեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել նոր փորձաքննություն՝ պարզելով ծառի տարիքն ու բարձրությունը։

  • Կիսվել: