հինգշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2022
Փոքր և միջին ձեռնարկություններն ազատվում են արտահանման ժամանակ մաքսային վճարներ և տուրքեր վճարելու բեռից. նախագիծ

Փոքր և միջին ձեռնարկություններն ազատվում են արտահանման ժամանակ մաքսային վճարներ և տուրքեր վճարելու բեռից. նախագիծ

Ազգային ժողովը քննարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Ըստ նախագծի՝ փոքր և միջին ձեռնարկություններն ազատվում են արտահանման ժամանակ մաքսային վճարներ և մաքսային տուրքեր վճարելու բեռից:

«Այս օրենքի ընդունումը հնարավորություն է տալու, որ փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք հիմնականում էլեկտրոնային առևտրի հարթակներով վաճառում են իրենց ապրանքներն ամբողջ աշխարհում, կարողանան առանց լրացուցիչ բեռի, լրացուցիչ վճարների իրենց ապրանքներն արտահանել ամբողջ աշխարհով մեկ»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախագծով պետական տուրքից ազատվում են ՀՀ տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները, միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

  • Կիսվել: