շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փոքր եւ միջին բիզնեսի աջակցության միջոցառման մասին տեղեկատվություն է հրապարակվել

Փոքր եւ միջին բիզնեսի աջակցության միջոցառման մասին տեղեկատվություն է հրապարակվել

ՀՀ կառավարության եւ էկոնոմիկայի նախարարության կայքերում հրապարակվել է փոքր եւ միջին բիզնեսի աջակցության՝ թվով երրորդ միջոցառումը, որն ուղղված է կորոնավիրուսի բացասական տնտեսական հետեւանքների չեզոքացմանը եւ փոքր ու միջին բիզնեսի աջակցությանը, ինչպես նաեւ ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավմանն ու փոփոխվող պայմաններին հարմարվելուն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

Նա նշեց, որ նախկինում նման տեղեկատվություն հրապարակվել էր գյուղատնտեսության առնչությամբ։

  • Կիսվել: