երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պոլսահայության շրջանում հիմնադրամների ղեկավարության ընտրություններ են

Պոլսահայության շրջանում հիմնադրամների ղեկավարության ընտրություններ են

Պոլսահայ համայնքը այս օրերին իրականացնում է համայնքին պատկանող եկեղեցիների, վարժարանների ու այլ կառույցների հիմնադրամների գործադիր մարմինների ընտրություններ, փոխանցում է Ermenihaber-ը։

Կիրակի՝ նոյեմբերի 20-ին Ստամբուլի եվրոպական հատվածում տեղի են ունեցել թվով 10 հիմնադրամի ղեկավարության ընտրություններ: 2-րդ ընտրատարածքում ընտրություններ են տեղի ունեցել Բեշիքթաշի Սբ. Աստվածածին, Յենիքյոյի Սբ.Աստվածածին, Ֆերիքյոյի Սբ Վարդանանց, Քուրուչեշմեյի Երևման Սբ. խաչ, Գեդիքփաշայի Սբ. Հովհաննես, Հասքյոյի Սբ. ՍտեփանոսԷյուփի Սբ. Եղիա, Բոջաքյոյի Սբ Երիս Մանկանց, եկեղեցիների հիմնադրամների համար: 3-րդ ընտրատարածքում էլ գործադիր մարմնի ղեկավարության ընտրություններ են տեղի ունեցել Բաքրքյոյի Ծնունդ Սբ. Աստվածածնի և և Եշիլքյոյի Սբ. Ստեփանոս եկեղեցիների համար:

2-րդ ընտրատարածքի համար որպես ընտրատետեղամասեր են օգտագործվել Ֆերիքյոյի Մերամեթչիյան դպրոցի, Սամաթիայի Սահակյան դպրոցի, Կարագյոզյան դպրոցի ու Քուրուչեշմե հիմնադրամի դահլիճները: 3-րդ ընտրատարածքի համար էլ քվեատուփեր են տեղադրվել Եշիլքյոյի ու Դադյան դպրոցներում:

3-րդ ընտրատարածքում ընտրություններին մասնակցել է 2.933 ընտրող, 3-րդ ընտրատարածքում (Բաքըրքյոյ-3500, Եշիլքյոյ-2500)՝ մասնակցել է ավելի քան 6000 ընտրողներ: Եկող կիրակի ընտրություններ հիմնականում կիրականացվեն Ստամբուլի Ասիական մասի հայության շրջանում:

  • Կիսվել: