շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փոխվարչապետը Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի ղեկավարներին կհանդիպի Երևանում

Փոխվարչապետը Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի ղեկավարներին կհանդիպի Երևանում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշի մարզ՝ չնայած նախապես ձեռքբերված պայմանավորվածությանը։ Նա  վարչական շրջանների ղեկավարների հետ կհանդիպի Երևանում։

Տավուշի մարզից InfoPort.am-ին հայտնեցին, որ Ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիսի վարչական շրջանների ղեկավարները գալու են Երևան՝ նրա հետ հանդիպելու:

Փոխվարչապետը Տավուշում պետք է հանդիպեր երեք վարչական շրջանների ղեկավարների և բնակիչների հետ և քննարկեր նրանց պահանջներն ու անվտանգային խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։

  • Կիսվել: