երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոխքաղաքապետը՝ փոսալցման աշխատանքների մասին

Փոխքաղաքապետը՝ փոսալցման աշխատանքների մասին

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն անդրադարձել է փոսալցման աշխատանքներին։ Նրա խոսքով, պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ մրցույթները կայանան ժամանակին և գարնան սկզբից ունենան հաղթող կազմակերպություններ. «Գործող նորմերով գրված է՝ +5 աստիճան և բարձր պետք է լինի ջերմաստիճանը, որ կարողանանք ասֆալտապատման աշխատանքներ կատարել։ Բայց մենք այնպիսի գոտում ենք, որ հաճախ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին այդ պայմանները հնարավոր չէ պահել»։

Նրա խոսքով՝ հաջորդ տարվա համար խնդիրն այլ մոտեցումներով կփորձեն լուծել և լավ արդյունք կստանան։

  • Կիսվել: