երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փետրվարին կհայտարարենք ԼՂ տեղահանվածների համար բազմաշերտ ծրագրեր. Նախարար

Փետրվարին կհայտարարենք ԼՂ տեղահանվածների համար բազմաշերտ ծրագրեր. Նախարար

Միայն բռնի տեղահանվածների համար բնակարան կառուցելը կամ գնելը միգուցե հարցի լուծում չէ, որովհետեւ հարց է ծագում, թե հետո նրանք այդ համայնքում ինչով պետք է զբաղվեն: Այս մասին այսօր տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Նոր բնակարանի հետ պետք է նաեւ որոշակի հողակտոր հատկացնել, որ կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվել: Ո՞ր տարածքներում անել, որովհետեւ բոլոր բնակվայրերում չէ, որ հող կա: Ի՞նչ այլ ծրագրեր անել, որ նրանք կարողանան աշխատել: Մենք ունենք դեպքեր, որ մեր կառուցած դպորցն իր չափերով ավելի մեծ է, քան տվյալ բնակավայրերում երեխաների քանակը: Այսինքն մտածում ենք՝ ինչպե՞ս անել, որ այդպիսի գյուղերում բնակեցնել, որպեսզի այդ առկա նոր դպրոցը ծառայեցվի նրանց»,-ասաց Սանոսյանը:

Նա շարունակեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախանշել է, որ «հավանաբար փետրվարին մենք կավարտենք այս աշխատանքները եւ կհայտարարենք այն ծրագրի մասին, որով պատրաստվում ենք իրականացնել. «Այդ ծրագիրը կարող է միայն մեկ ուղղությամբ չլինել, կարող է բազմաշերտ լինել եւ թողնել, որ մեր հայրենակիցներն իրենք ընտրեն, թե այդ ծրագրերից որից են ուզում օգտվել»:

  • Կիսվել: