շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փետրվարի 14-25-ը ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 968 հազար դրամ. ԲԸՏՄ

Փետրվարի 14-25-ը ստուգումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 968 հազար դրամ. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է հրապարակել 2022 թվականի փետրվարի 14-25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:
 
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 53 դեպք, որից 46-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 9.889.653 ՀՀ դրամի վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 342.000 ՀՀ դրամի վնաս, նշանակվել է 950.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 43 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 9.687.008 ՀՀ դրամի վնաս։
Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 342.000 ՀՀ դրամի վնաս, նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 202.645 ՀՀ դրամի վնաս։
 
Ընդերքի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 1 դեպք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում:
Արձանագրվել է 6 դեպք: 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Ստուգումների վերաբերյալ
 
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 12 հանձնարարագիր, որից`
3-ը՝ արտադրություն,
3-ը՝ ձկնաբուծարան,
2-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման
ծառայություններ,
2-ը՝ կենսապաշար։
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,
1-ը՝ ընդերքօգտագործում,
Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 1.230.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 821.900 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 4 հանձնարարական։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 195.000 ՀՀ դրամ)։
 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 968.000 ՀՀ դրամ:
 

May be an image of tree

  • Կիսվել: