շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետք է ստեղծենք, կառուցենք կրթահամալիրներ, որոնք իրենց մեջ կներառեն և՛ դպրոցական կոմպոնենտ, և՛ մանկապարտեզային կոմպոնենտ. Փաշինյան

Պետք է ստեղծենք, կառուցենք կրթահամալիրներ, որոնք իրենց մեջ կներառեն և՛ դպրոցական կոմպոնենտ, և՛ մանկապարտեզային կոմպոնենտ. Փաշինյան

Ցավոք, վաղուց Հայաստանում կա խնդիր, երբ գյուղական բնակավայրերում դպրոցները կորցնում են աշակերտներին և գնում են փակման ուղղությամբ։

Անդրադառնալով դպրոցաշինության վերաբերյալ նախագծին՝ Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ խնդիր կա հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի. «Ունենք 300 դպրոց ու 500 մանկապարտեզ մինչև 2026 թվականը կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու խնդիր: Այս համատեքստում գալիս է այն հարցը, թե ինչ պետք է մենք անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ ծանրաբեռնվածություն չկա, այդ գաղափարը քննարկելիս մենք եկանք հետևյալ եզրակացություններին, որ պետք է ստեղծենք, կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար: Այդ կրթահամալիրներն իրենց մեջ ըստ անհրաժեշտության կներառեն և՛ դպրոցական կոմպոնենտ, և՛ մանկապարտեզային կոմպոնենտ»:

Փաշինյանը նշեց, որ կան գյուղեր, որտեղ մեկ գյուղի մասշատբով պետք է լինի կրթահամալիր. «Մենք որոշեցինք հիմա գնալ այս ճանապարհով և առաջինն այս ծրագիրն իրականացնել Սյունիքի մարզում: Սյունիքի մարզում 53 կրթահամալիրը մեր բարձրաձայնած խնդիրները լուծում է և այս որոշմամբ մենք առավել կոնկրետացնում ենք մեր անելիքները Կապան համայնքում»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ այս ծրագրով լուծվում է կրթահամալիրների կառուցման խնդիրը:

  • Կիսվել: