շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետք է շատ սկզբունքային լինել ասֆալտի որակի հարցերում․ Փաշինյանը Երեւանի քաղաքապետարանի առաջ խնդիր է դրել

Պետք է շատ սկզբունքային լինել ասֆալտի որակի հարցերում․ Փաշինյանը Երեւանի քաղաքապետարանի առաջ խնդիր է դրել

Միանշանակ կիսում եմ ձեր մտահոգություն եւ խնդիր եմ առաջադրել Երեւանի քաղաքապետարանին, քաղաքապետին, որ պետք է շատ սկզբունքային լինել ասֆալտի որակի հարցերում: Այս մասին, այսօր ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երեւանի փողոցներում ասֆալտի որակի հետ կապված  բողոքներին:

«Մի քանի այդպիսի բողոքներ եմ տեսել, նաեւ քաղաքապետարանի  մեր գործընկերների հետ զրույցներ եմ ունեցել, քննարկել ենք այդ հարցը: Նրանց պարզաբանմամբ, խնդիրները կարող են լինել այն պարագայում, երբ իրականացվում է հրատապ ինչ-որ գործողություն: Օրինակ, շատ դեպքերում ջրագծերը, կոյուղագծերը, էլեկտրագծերը փոխարինելու, վթարները վերացնելու համար քանդվում է ասֆալտը, որն իրականացնում է ոչ թե Երեւանի քաղաքապետարանը, այլ տարբեր այլ ընկերություններ: Երեւանի քաղաքապետարանի գործընկերների դիտարկմամբ՝ որակի հետ կապված հիմնական խնդիրներն այս հատվածում են տեղի ունենում»,-ասաց նա:

Այդուհանդերձ, Փաշինյանը հավելեց, որ եթե նույնիսկ քաղաքապետարանի կամ կառավարության ծրագրերում են անորակ աշխատանքներ պատահում, իրենց դրա համար չենք վճարում. «Պետք է երաշխիքներ ստեղծվեն, որ որակյալ աշխատանքի համար են միայն վճարում: Պետք է այդ որակը ստուգելու կոնկրետ չափանիշներ լինեն»,-ասաց նա:

  • Կիսվել: