չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
«Պետք է առանձնացվեն հողակտորներ, որոնց վրա կկառուցվեն մանկապարտեզներ ու դպրոցներ». Տիգրան Ավինյան

«Պետք է առանձնացվեն հողակտորներ, որոնց վրա կկառուցվեն մանկապարտեզներ ու դպրոցներ». Տիգրան Ավինյան

Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են. այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Արձագանքելով այդ աշխատանքների մասին զեկույցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը որոշակի տրամաբանությամբ զարգանում է, իրականացվում է կառուցապատում, և մեխանիկորեն պետք է առանձնացվեն հողային միավորներ, որոնց նպատակը պետք է լինի այդ հատվածներում դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելն՝ ըստ բնակչության թվի. «Իրականում այս անկանոն կառուցապատումը բերել է նրան, որ շատ տեղերում ունենք ահռելի ծավալի բնակելի զանգված, և չունենք որևէ սոցիալական ենթակառուցվածք։ Նման խնդիրների առաջ ենք կանգնել, և որպեսզի դրանք չխորանան, պետք է առանձնացվեն հողակտորներ, որոնց վրա կկառուցենք մանկապարտեզներ ու դպրոցներ»։

  • Կիսվել: