ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետբյուջեի եկամուտների 93.5 %-ն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքի հաշվին

Պետբյուջեի եկամուտների 93.5 %-ն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքի հաշվին

Ընդհանուր առմամբ պետական բյուջեի եկամուտների 93.5 տոկոսն ապահովվել է հարկային եկամուտների և պետական տուրքի հաշվին: Այս մասին ասյօր ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Մանուկյանը՝  ներկայացնելով 2019-ի պետբյուջեի կատարողականը։

Նրա խոսքով,նախորդ տարի ապահովված պետական եկամուտները կազմել են 1 տրիլիոն 464.3 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 206.2 միլիարդ դրամով կամ 16.4 տոկոսով:

«2019-ին հարկային մարմնի կողմից իրականացվող վերադարձները կազմվել են 171.1 միլիարդ դրամ, ինչը 78.8 տոկոսով կամ 75.4 միլիարդ դրամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Գերակշռող մասը կազմել են դեբետային գումարները՝ 78.4 միլիարդ դրամ, ինչը 7.2 անգամ կամ 67.6 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշին, ապա, ըստ Արթուր Մանուկյանի, 2019-ին այն կազմել է 22.35 տոկոս, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է նախատեսվածը և 1.4 տոկոսային կետով գերազանցում է 2018-ի ցուցանիշը։

  • Կիսվել: