ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊԵԿ-ը հորդորում է առավել հաճախ մուտք գործել հրապարակային ծանուցումների պաշտոնական կայք

ՊԵԿ-ը հորդորում է առավել հաճախ մուտք գործել հրապարակային ծանուցումների պաշտոնական կայք

Վարչական վարույթների հարուցման և ընդունված վարչական ակտերի մասին ֆիզիկական անձանց ծանուցումների վերաբերյալ
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-55-Ն ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5․1-ին մասը փոփոխվել է։
 
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է․
 
Ֆիզիկական անձանց՝ առավել հաճախ մուտք գործել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական www.azdarar.am կայք և ՊԵԿ պաշտոնական կայքի «Անհատական իրավական ակտեր» էջ՝ կոմիտեի կողմից իրականացված վարչարարության շրջանակում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու և վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտերին (որոշումներին) իրազեկվելու նպատակով։
 
Հարկ վճարողներին՝ առավել հաճախ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ և ծանոթանալ ստացված փաստաթղթերին` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկանալու և հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքն իրացնելու, ինչպես նաև գրավոր բացատրություններ և առարկություններ ներկայացնելու նպատակով:

  • Կիսվել: