հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊԵԿ-ը պատրաստ է իր դեմ կայացված դատական ակտերի պահանջները կատարել կամովին. Հարկադիր ծառայություն դիմելու կարիք չկա

ՊԵԿ-ը պատրաստ է իր դեմ կայացված դատական ակտերի պահանջները կատարել կամովին. Հարկադիր ծառայություն դիմելու կարիք չկա

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բռանագանձման ենթակա գումարներն ստանալու համար կարիք չկա դիմելու ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, քանի որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է կամովին կատարել այդ դատական ակտերի պահանջները:
Ուստի, ՀՀ ՊԵԿ-ի դեմ կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ` տրամադրելով համապատասխան բանկային հաշվեհամարը, բռնագանձման ենթակա գումարներն ստանալու նպատակով:

  • Կիսվել: