երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետական ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը կմեծանա

Պետական ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը կմեծանա

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված պատասխանատվության միջոց 200 հազար դրամը փոխարինել և սահմանել մինչև 1 տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ: 

Գործող կարգավորմամբ տուգանքի չափը բոլոր դեպքերում նույնն է՝ 200 հազար դրամ:

«Նախագծով նաև նախատեսվում է տրանսպորտի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի կարգադրագրերի ցուցումների պահանջները սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանել տուգանք. քաղաքացիների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 350-ապատիկի չափով»,- ասաց Դանիելյանը:

  • Կիսվել: