շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Փեթակ»-ի աշխատակիցները գնացել են տեսչական մարմնի շենք

«Փեթակ»-ի աշխատակիցները գնացել են տեսչական մարմնի շենք

«Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները գնացել են Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի շենք։

Նրանք կառավարությունից պահանջում են վերանայել որոշումը, որի համաձայն առեւտրի կենտրոնը անորոշ ժամկետով փակվել է։

«Այն խոսակցությունները, թե «Փեթակ»-ում նույն անվտանգության խնդիրները կան, ինչ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, չեն համապատասխանում իրականությանը։ Պահանջում ենք, որ տնօրենը շտապ լուծի առկա խնդիրները, որոնց պատճառով նման իրավիճակ է ստեղծվել։ Մենք պետք է հնարավորինս արագ վերսկսենք աշխատանքը... 15 օր առաջ մենք ժողով արեցինք եւ տնօրենին հարցրեցինք՝ ճի՞շտ են այն լուրերը, որ օլիգարխներից մեկը պատրաստվում է գնել առեւտրի կենտրոնի տարածքը։ Նա մեզ բացասական պատասխանեց։ Տնօրենի խոսքով՝ սա իր տարածքն է, եւ ինքը մտադիր չէ այն վաճառել։ Պահանջում ենք բացել առեւտրի կենտրոնը։ Բոլորը պետք է աշխատեն։ Մենք պետք է մեր օրվա հացի փողը վաստակենք։ Առանց այդ էլ հիմա առեւտրի անկում է նկատվում։ Հազիվ ենք գոյատեւում»,- դժգոհեց վաճառողներից մեկը։

  • Կիսվել: