ՊԵԿ-ը մաքսային ծառայություն աշխատանքի է հրավիրում բուհերի շրջանավարտներին
Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով սերնդափոխությունը, մաքսային ծառայություն աշխատանքի է հրավիրում բուհերի շրջանավարտներին:
ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնը հայտարարել է մաքսային ծառայողի պատրաստման անվճար դասընթացի մեկամսյա ընդունելության մեկնարկը:
Ուսումնական կենտրոնը պարբերաբար այցելում է բուհեր՝ իրազեկելու առկա հնարավորությունների մասին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավարտական կուրսի ուսանողներին ներկայացվեց չորսշաբաթյա՝ տեսական և գործնական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ քայլերը: