ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊԵԿ-ը հունվար-օգոստոս ամիսներին ապահովել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտ

ՊԵԿ-ը հունվար-օգոստոս ամիսներին ապահովել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտ

Պետական եկամուտների կոմիտեն 2021 թ․ հունվար-օգոստոս ամիսներին ապահովել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի եթերում հայտարարեց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 11%-ով, իսկ 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 5%-ով։

2021թ. առաջին 8 ամիսների ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է 122 մլրդ դրամ գումար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: