ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊԵԿ-ը հրապարակում է Լարսում ՀՀ մաքսային կցորդի հետ հետադարձ կապի համարները

ՊԵԿ-ը հրապարակում է Լարսում ՀՀ մաքսային կցորդի հետ հետադարձ կապի համարները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝Վերին Լարսի անցակետում, մաքսային ոլորտին առնչվող խնդիրների դեպքում կարելի է կապ հաստատել ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ հետևյալ եղանակներով. +79263985991 (Viber), +37455569001 (WhatsApp):

  • Կիսվել: