շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՊԵԿ-ը հայտնաբերել մաքսային հասկողությունից թաքցված տարբեր մոդելի բջջային հեռախոսներ

ՊԵԿ-ը հայտնաբերել մաքսային հասկողությունից թաքցված տարբեր մոդելի բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները շարունակում են աշխատանքները անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման ուղղությամբ: Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում կանխել են  70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր:

Վարչության աշխատակիցները Վրաստանից ժամանած ՀՀ  քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 38 բջջային հեռախոս: Դրանք թաքցված են եղել մեքենայի շարժիչի տակ և այլ հատվածներում:     

 

Մեկ այլ դեպքով Բագրատաշենի անցակետում Վրաստանից ժամանած Վրաստանի  քաղաքացու ավտոմեքենայի զննմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի  33 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է մեքենայի բեռնախցիկի ռետինե քողարկիչը:

Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսաային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ Իրավաբանական վարչությանը:

  • Կիսվել: