ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՊԵԿ նախագահը՝ Ագարակի տերմինալի գործունեության դադարեցման մասին

ՊԵԿ նախագահը՝ Ագարակի տերմինալի գործունեության դադարեցման մասին

Սյունիքում մաքսային պահեստը փակելը Սյունիքի իրադարձություններին չի հետևել, այլ մաքսային պահեստներում ստուգումները վաղուց են իրականացվել, և դրանք մշտական դիտարկման ներքո են եղել, ուղղակի դուք եք կապում նշված իրադարձությունների հետ՝ Կառավարության նիստում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ խոսելով Սյունիքի մարզում՝ Ագարակում, մաքսային պահեստների գործունեության դադարեցման մասին: 

Նրա խոսքով՝ սովորաբար, մաքսային պահեստի թույլտվությունը դադարեցվում է ՊԵԿ նախագահի հրամանով:

«Ստուգումներ իրականացվել են, մենք նշել ենք, որ ոչ միայն Ագարակի տերմինալի գործունեության թույլտվությունն է դադարել, այլ նաև դադարեցվել է այլ մաքսային պահեստի գործունեություն, որը չի համապատասխանել մաքսային կարգավորման մասին օրենքին»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

  • Կիսվել: