չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, մաքսային և հարկային ոլորտներում տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել նաև Ղազախստանի Հանրապետության հարկային ու մաքսային օրենսդրություններում կատարված վերջին փոփոխություններին վերաբերող հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական կողմին առաջիկայում ծանոթացնել Պետական եկամուտների կոմիտեում ներդրված և կիրառվող էլեկտրոնային համակարգերին։

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ դրա շրջանակում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ:

  • Կիսվել: