հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

ՊԵԿ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

ՊԵԿ-ից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը:
 
ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը: 
 
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար:

  • Կիսվել: