կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՊԵԿ ղեկավարը՝ վարչապետի հրավիրախ հանրահավաքին մասնակցելու մասին

ՊԵԿ ղեկավարը՝ վարչապետի հրավիրախ հանրահավաքին մասնակցելու մասին

Ո՞նց եք կարծում՝ ինչ-որ մեկն ինձ հանձնարարե՞լ է հավաքի ներկա գտնվել․ ես գնացել եմ իմ կամքով։ Այս մասին ԱԺ-ում նշեց ՊԵԿ ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ էր մասնակցում իշխանության հանրահավաքին։

«Նիկոլ Փաշինյանը երբ վկայակոչում էր, որ Հանրապետականների ժամանակ վարչական ռեսուրս է կիրառվում, դա վերաբերում էր նրան, երբ պետական աշխատողներին բռնի ուժով մասնակից էին դարձնում հանրահավաքներին»։

Հովհաննիսյանը պնդեց՝  իշխանության կողմից վարչական ռեսուրս կիրառելու որևէ օրինակ ինքը չգիտի։

Լրագրողների դիտարկմանը, թե ՊԵԿ-ում արդյո՞ք այդքան ազատ ժամանակ կար՝ հանրահավաքին մասնակցելու համար, Հովհանիսյանն ասաց՝  ՊԵԿ-ն իր գործառույթները լիարժեք կատարում է։

Հովհաննիսյանը վստահեցրեց նաև՝ աշխատանքի ժամից դուրս ՊԵԿ աշխատողները կգնան հանրահավաքի թե ոչ, իրենց գործն է, բայց իր կամ ՊԵԿ որևէ պաշտոնյայի կողմից չի եղել ցուցում աշխատակիցներին՝ հանրահավաքի մասնակցելու վերաբերյալ։

  • Կիսվել: