կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգում խափանումներ կան

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգում խափանումներ կան

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։15-ից կապի խափանման խնդիրներով պայմանավորված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online) և Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգը (e-Invoicing) անհասանելի են։
 
«Խնդիրները կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: