երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պաշտոնապես մեկնարկեց GITC-ին կից Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատորը

Պաշտոնապես մեկնարկեց GITC-ին կից Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատորը

Աքսելերատորի առաջին  «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագրին դիմած 300-ից ավել միայնակ մայրերի և Արցախից բռնի ուժով տեղահանված կանանց գրեթե 70%-ը մասնակցեց բացման հանդիսավոր արարողությանը:
 
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի (GITC-ի) սոցիալական նշանակության կարևոր նախաձեռնություններն ուղղված պատերազմի մասնակիցների, կանանց հզորացմանը տեխնոլոգիաների միջոցով:
 
ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը նաև պատմեց Փարաքարում կառուցվող ACT քոլեջի մասին, որտեղ առանձնահատուկ ուշադրության են արժանանալու կանայք։
 
Կանանց համար մոտիվացնող ելույթներով հանդես եկան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, GIZ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, Հայ Կրթական Հիմնարկության գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը:
 
Տեսաուղերձով կանանց դիմեց նաև հայ Օգնության Ֆոնդի բարերար և GITC ծրագրերի մեծ աջակից Աիդա Նազերյանը, իսկ ԳՏՏԿ ծրագրերի շրջանավարտ Թամարան կանանց հետ կիսվեց հզորացման և փոխակերպման իր ոգեշնչող պատմությունով։
 
Միջոցառման ավարտին ծրագրի դիմորդները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հուզող հարցերն ու սպառիչ պատասխաններ ստանալ:
 
«Կանանց տնտեսական զորեղացման աքսելերատոր» նախաձեռնության շրջանակում «Նորարարական կրթություն և բիզնեսի հիմնում» ծրագիրն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ:
 

  • Կիսվել: