շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանն Ամուլսարի մասին արդեն ամեն ինչ ասել է

Փաշինյանն Ամուլսարի մասին արդեն ամեն ինչ ասել է

Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն Ամուլսարի հանքի շահագործման մասին թեմային շատ է անդրադարձել, վերջին անգամ մեկ ամիս առաջ Ջերմուկում նախընտրական հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել:

Քաղաքացին հարցրել էր, թե արդյոք Ամուլսարի հանքի դեմ պայքարը պայքար չէ ՀՀ տնտեսության ու նրա քաղաքացիների դեմ, որ Ամուլսարի շրջափակման երկու տարում բյուջե չի մտել 70 մլն դոլարի հարկ, որով կարելի էր հազարավոր մարդկանց կյանքը բարելավել: Այս հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ նոր բան չունի ասելու և խնդրեց բավարարվել արդեն հնչեցրած պատասխաններով:

 

  • Կիսվել: