հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարծում եմ՝ ավելի տրամաբանական է, որ մենք գազի դիմաց ռուբլով վճարենք և ոչ թե դոլարով, և այդ մասին ասել եմ Պուտինին․ Նիկոլ Փաշինյան

Կարծում եմ՝ ավելի տրամաբանական է, որ մենք գազի դիմաց ռուբլով վճարենք և ոչ թե դոլարով, և այդ մասին ասել եմ Պուտինին․ Նիկոլ Փաշինյան

Գազի գինը Հայաստանում մշտապես եղել է քաղաքական շահարկումների և քաղաքական մանիպուլյացիաների առարկա, այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատախսանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։ Վարչապետը ընդգծեց, որ Հայաստանի նախկին իշխանությունները գազի հարցը միշտ օգտագործել են քաղաքական նպատակներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի տնտեսական գործունեությունը։

«Ներկա իրավիճակը նախկին կառավարության վարած անհեռանկար տնտեսական քաղաքականության հետևանք է, և մենք այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք։ Այդ խնդիրները մենք պետք է լուծենք, եթե ուզում ենք արդյունավետ համակարգ ունենալ», հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Մհեր Գրիգորյանը դիմել է «Գազպրոմի» նախագահ Ա․ Միլերին, որով առաջարկվել է գազի սակագնի շուրջ քննարկումներ սկսել։ «Ես այսօր խոսել եմ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հարցը նույնպես քննարկել ենք, և ես ասել եմ, որ հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը և ստեղծված իրավիճակը, ասել եմ, որ ակնկալում եմ, որ ՌԴ նախագահի հետ մենք կկարողանանք քննարկել այդ թեման և գալ ընդհանուր հայտարարի։ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին, որ կարողանանք «Գազպրոմի։

Ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։ Իսկապես, ճգնաժամային իրավիճակում չի ընկալվում, որ գազի գինը բարձրանա։ Մեր առաջարկությունը եղել է այն, որը ես այսօր էլ կրկնել եմ, ճիշտ կլինի, որ ռուբլով վճարենք գազի դիմաց և ոչ թե դոլարով, ինչպես անում ենք այժմ։ Դա կարծում եմ, ավելի տրամաբանական է։ Հույս ունենամ, որ այս բանակցությունները բարեհաջող կլինեն»,- նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: