երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պարզվել է՝ Լոռու մարզում ջրատարի վթարի պատճառը քարաթափումն էր, խողովակաշարի վրա առաջացել է 50 սմ-ոց ճեղք

Պարզվել է՝ Լոռու մարզում ջրատարի վթարի պատճառը քարաթափումն էր, խողովակաշարի վրա առաջացել է 50 սմ-ոց ճեղք

Այսօր առավոտյան Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին վթարվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքն ու 13 բնակավայրերը սնող «Նովոսելցովո-Վանաձոր» 1000 մմ-ոց մայրուղային ջրատարը:

«Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» շահագործման տեղամասը անմիջապես սկսեց ջրի հոսքի դադարեցումն ու ասֆալտի շերտի քանդումը: Պարզվեց՝ ջրատարի վթարի պատճառը քարաթափումն էր, ինչի հետևանքով խողովակաշարի վրա առաջացել է 50 սմ-ոց ճեղք:

Այս պահին արդեն ՎեոլիաԹիմը իրականացնում է ջրատարի եռակցման աշխատանքները: Արվում է առավելագույնը՝ նախապես հայտարարված 36 ժամվա փոխարեն, ջրամատակարարումը բնակավայրերում վերականգնել հնարավորինս շուտ:

  • Կիսվել: