կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Պարո'ն Բեգոյան, ձեր սիրած գործն է, Կոմիտաս փողոցի կենսունակություն չունեցող ծառերը պիտի փոխվեն. Ավինյան

Պարո'ն Բեգոյան, ձեր սիրած գործն է, Կոմիտաս փողոցի կենսունակություն չունեցող ծառերը պիտի փոխվեն. Ավինյան

Ըստ նախագծի Կոմիտաս փողոցի բոլոր մայթերը հիմնանորոգվում են, լարերը անցկացվում են գետնի տակ, բոլոր կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվում են։ Այս մասին, այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, քաղաքապետն ասաց. «Պարոն Բեգոյան, ձեր սիրած գործն է։ Կարևոր է, որ այս ընթացքում նաև այս նախագծի աշխատանքի մեջ ներգրավված լինեք դուք, և մաքսիմալ շուտ առաջարկեք լուծումներ։

Եթե ինչ–որ թվային լուծումներ չենք տեսնելու, ապա հողային շերտը շատ ազատ պահելուն ես էլ, օրինակ, դեմ եմ։ Այսինքն, եթե տալիս ենք ինչ-որ լուծումներ և որոշակի տրամաբանությամբ, ասենք, մեր նորմատիվով քանի մետրը մեկ պետք է անցումը ապահովենք, դա էլ ապահովում ենք, ես խնդիր չեմ տեսնում։ Կարող ենք այդ հատվածը ամբողջապես արտապատվիրակել պարոն Բեգոյանից»,–ասաց Ավինյանը։

  • Կիսվել: