հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել 42 տնտեսվարողի նկատմամբ. ԱԱՏՄ

Պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել 42 տնտեսվարողի նկատմամբ. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խախտումները հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում:

«ԱԱՏՄ-ն շարունակում է թեժ գծով ստանալ բողոքներ։ Դրանց հիմքով եւ սեփական նախաձեռնությամբ Երեւանում եւ մարզերում շուրջ 300 տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վիճակը։

Հիմնական խախտումներն առնչվում են աշխատողներին դիմակներով ու ձեռնոցներով, ախտահանման միջոցներով չապահովելուն, առանձին հանդերձապահարանների ու հոսող ջրի բացակայությանը»։

  • Կիսվել: