հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պապիկյանը Մոսկվայում մասնակցում է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

Պապիկյանը Մոսկվայում մասնակցում է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով, մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Այս մասին ֆեյսբուքյան հրապարակմամբ հայտնել է ինքը՝ Պապիկյանը։

Համաժողովի գլխավոր նիստին ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ եմ ունենալու օտարերկրյա գործընկերների և էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ։

Համաժողովն իրենից ներկայացնում է էներգետիկ ոլորտի տարբեր ուղղությունների միասնական հարթակ, որտեղ քննարկվում են տնտեսության էներգետիկ ճյուղի զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության խորացման ու համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի համաշխարհային զարգացումները և ներկայիս մարտահրավերները»,-գրել է Պապիկյանը։

  • Կիսվել: