հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փակման հարց հիմա չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից. ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքների մասին

Փակման հարց հիմա չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից. ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքների մասին

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ռուսական հեռուստաալիքների հետ կապված խնդրին։

«Պետք է հանդիպենք ռուսական կողմի հետ, կոնսուլտացիաներ անցկացնենք: Օրը, ժամը դեռ հստակեցրած չի։ Լրացուցիչ կհրապարակենք։ 

Խախտումները բոլորն արձանագրված են, այստեղ տեղում, որ հանդիպենք, ավելի առարկայական, բովանդակային կխոսենք։ Փակման հարց հիմա չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ընթացքից։ Հանդիպումը տեղի կունենա այս տարի, Երևանում, այն նախաձեռնել է հայկական կողմը»,-ասաց նախարարը:

Նա հստակեցրեց, որ հանդիպման օրակարգը գոյություն ունեցող պայմանագրի կետերի պահպանումն է:

  • Կիսվել: