հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոսկեվազի միջնակարգ դպրոցի ջերմատան պտուղներն օգտագործվում են «Տաք սնունդ» ծրագրում

Ոսկեվազի միջնակարգ դպրոցի ջերմատան պտուղներն օգտագործվում են «Տաք սնունդ» ծրագրում

Ոսկեվազի դպրոցում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով կառուցված և 2021 թվականին շահագործման հանձնված ջերմատունն արդյունավետորեն ծառայում է նպատակին․ աճեցվող բերքն օգտագործվում է «Տաք սնունդ» ծրագրի շրջանակներում աշակերտներին տրամադրվող սննդում։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։

Այս շրջանում դպրոցականները վայելում են ջերմատանն աճող քաղցր ելակների հյութը։

Ինչպես նշել է դպրոցի տնօրեն Նաիրա Հովհաննիսյանը՝ ելակի պտուղները քաղում են տարվա 7-8 ամիսներին։ Ջերմատանն աճեցրել են նաև բանջարեղեն, որը ևս օգտագործվել է աշակերտներին տրված սննդում։

Դպրոցականներին օրգանական ու առողջ սնունդ տրամադրելու տեսանկյունից չափազանց կարևոր է դպրոցներին կից նման ջերմատների կառուցումն ու նպատակային օգտագործումը։

 

  • Կիսվել: