Որքա՞ն են նախատեսել վարչական շրջանները՝ աշխատակազմի տոնական միջոցառումների համար
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ո՛ր վարչական շրջանը որքա՛ն է նախատեսել աշխատակազմի տոնական կորպորատիվ միջոցառումների համար:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ներկայացնում եմ այն թվերը, որը վարչական շրջանները նախատեսել են աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների (ռեստորան, ֆուրշետ) համար.
- Ավան վարչական շրջան-1 միլիոն 300 հազար դրամ.
Շենգավիթ վարչական շրջան- 2 միլիոն դրամ.
3.Մալաթիա-Սեբաստիա-0 դրամ.
4.Դավթաշեն վարչական շրջան- 1 միլիոն 300 հազար դրամ.
5.Էրեբունի վարչական շրջան-400 հազար դրամ.
6.Նորք-Մարաշ վարչական շրջան- 1 միլիոն դրամ.
7.Նուբարաշեն վարչական շրջան- 200 հազար դրամ.
8. Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան- 2 միլիոն դրամ.
9. Նոր Նորք վարչական շրջան- 1 միլիոն 600 հազար դրամ
10. Աջափնյակ վարչական շրջան- 400 հազար դրամ.
11. Արաբկիր վարչական շրջան- 1 միլիոն 200 հազար դրամ.
12. Կենտրոն վարչական շրջան- 3 միլիոն դրամ»: