շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Orion Worldwide Innovations-ը կհամագործակցի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմակերպելու Orion Summit 2023 գագաթնաժողովը

Orion Worldwide Innovations-ը կհամագործակցի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմակերպելու Orion Summit 2023 գագաթնաժողովը

Orion Worldwide Innovations-ը կհամագործակցի ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմակերպելու Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը, որը տեղի կունենա հունիսի 19-22-ին, Նյու Յորքում: 

Գագաթնաժողովի պաշտոնական բացումը կկատարեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր  Դիանա Արզումանյանը, իսկ բացման ելույթով հանդես կգա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Գագաթնաժողովի գլխավոր բանախոսներն են Bank of America-ի Գլոբալ կորպորատիվ ռազմավարության, ռազմավարական ներդրումների տնօրեն Ռենե Նալբանդյանը և Covenant VC ընկերության համահիմնադիր, ներդրումային ռազմավարության ղեկավար Կարլ Դուգլասը

Orion Summit 2023 __ Keynote Speakers.jpg (144 KB)

Orion Summit 2023-ին Enterprise Armenia-ն կներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ շնորհանդեսը, ինչպես նաև մի շարք ներդրումային ծրագրեր:

 

«Մենք շատ բարձր ենք գնահատում կառավարության ջանքերը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ներդրումային բարենպաստ ու հեռանկարային երկիրինչպես նաև խրախուսելու ներդրումները ստարտափներում և նորարարության մեջՄեր հերթինմշտապես առաջարկներ ենք ներկայացնում կառավարությանը և մասնավոր հատվածին՝ հայաստանյան ներդրումային դաշտն առաջադեմ կարգավորումներին համահունչ զարգացնելու նպատակով»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը: 

«Կառավարության և առաջատար ընկերությունների մասնակցությունը գագաթնաժողովին՝ էականորեն կմեծացնի վենչուրային ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի ու հայկական ստարտափների նկատմամբկամրապնդի մեր դիրքը միջազգային ներդրումային ընկերություններիվենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների հետ աշխատանքում»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը:  

 

«Այսօր աշխարհում մրցունակ են այն տնտեսություններըորոնք ավելի ճկուն են և ներդրումներ են ուղղում նորարարական ոլորտներՀայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը բարենպաստ միջավայր է ապահովել տեխնոլոգիական ընկերությունների համարմշտապես բարելավում է օրենսդրական դաշտը և խթանում գործարար կապերը: Orion Summit 2023-ը նպաստավոր հարթակ կլինի ստարտափների և ներդրողների հանդիպման ու նրանց միջև գործարար նոր կապերի հաստատման համար»,- նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

​​Միջոցառման կայքի միջոցով կարելի է գրանցվել՝ Orion Summit 2023-ին մասնակցության համար:  Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ Covenant Venture Capital, One World Trade Center, Harvard Club, Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարան, ինչպես նաև քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

«Orion»-ի մասին 

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

 

  • Կիսվել: