երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Օրենսդրական նախաձեռնությունն առանցքային նշանակություն կունենա զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում

Օրենսդրական նախաձեռնությունն առանցքային նշանակություն կունենա զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում

Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման եւ վերահսկողության միջոցների սահմանման անհրաժեշտությունից: «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 22-ի արտահերթ նստաշրջանում:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացվել են բազմաթիվ առաջարկություններ, որոնց զգալի մասն ընդունվել է: Արդյունքում, խորհրդարանի քննարկման է ներկայացված կոնսեսուսային օրենսդրական փաթեթ, որն առանցքային նշանակություն կունենա ոլորտի զարգացման գործում: Մանրամասն ներկայացնելով կատարված փոփոխությունները՝ նախարարը նշել է, որ փաթեթն ընդգծում է բնագավառի առաջիկա 5-10 տարիների զարգացման ուղղություններն ու հեռանկարները:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

  • Կիսվել: