հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Որ պատմեմ, թե օրը քանի անգամ եմ բյուրոկրատական սարդոստայնի մեջ ընկնում, երևի չեք հավատա.Փաշինյան

Որ պատմեմ, թե օրը քանի անգամ եմ բյուրոկրատական սարդոստայնի մեջ ընկնում, երևի չեք հավատա.Փաշինյան

Ուզում եմ խոսել Հայաստանում կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին. մենք՝ կառավարության ներկայացուցիչներս, երբեմն հայտնվում ենք հետևյալ վիճակում՝ մարդիկ մեզ պաշտոնապես դիմում են՝ խնդրելով լուծել այս կամ այն հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դիմումները վերցնում ենք, մակագրում, կաբինետներով շրջանառում, քննարկում ու վերջում պարզում, որ այդ հարցը չենք կարող լուծել, որովհետև այն օրինական լուծում չունի:

Հետո պատահական պարզում ենք, որ դիմումատուն, ով մեզ դիմել էր և մերժում ստացել, լուծել է իր հարցը, որովհետև, ասենք՝ ոչ թե վարչապետին է դիմել այլ ավելի ցածր պաշտոնյայի՝ «իմացող» մարդու,  և գործել է բոլորովին այլ մեթոդներով: Սա, հարգելի գործընկերներ, եկեք ընդունենք, որ խայտառակություն է ու մենք պետք է այս հարցով լրջորեն զբաղվենք»,- ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ զբաղվելը տարբեր կարող  է լինել՝ մի դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի խստացումը, մեկ այլ դեպքում օրենքների պարզեցումը, որպեսզի մարդիկ բյուրոկարատական սարդոստայնների մեջ չընկեն:

«Մարդկանց թվում է, թե միայն իրենք են բյուրոկրատական այդ սարդոստայնի մեջ ընկնում, որ ես պատմեմ, թե օրը քանի անգամ եմ ըտենց սարդոստայնի մեջ ընկնում, երևի չեք հավատա»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:

Վերջինս նաև հայտնեց, թե բարդությունն այն է, որ կառավարությունը զբաղվում է հազար հարցով և եթե մի հարցով զբաղվեր՝ այն արագ կլուծեր:

  • Կիսվել: