Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով․ Նիկոլ Փաշինյան
Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրապարակել 15-ամյա ֆերմեր գյումրեցի Միքայել Սարգսյանի մասին պատմող տեսանյութ։
«Ուրախ եմ, որ Միքայելի հետ մեր հանդիպումը այսպիսի ընթացք ստացավ: Իհարկե, պայմանով, որ բիզնեսը կրթությանը չպիտի խանգարի:
Բիզնեսն ինքը կրթական պրոցես պիտի լինի, իսկ դպրոցական կամ բուհական կրթությունը՝ առավել հաջողակ եւ գիտելիքահենք բիզնես վարելու միջոց:
Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով:»,- գրել է վարչապետը։