հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օհանյանն ու Թանկյանը կստեղծեն համահայկական թվային հարթակ՝ հայկական բարձր կապ

Օհանյանն ու Թանկյանը կստեղծեն համահայկական թվային հարթակ՝ հայկական բարձր կապ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը հայտարարել են, որ «համահայկական թվային պլատֆորմ» են ստեղծելու։

«Համահայկական թվային հարթակ ենք հիմնելու: Այն թույլ կտա բազմաթիվ, տարբեր հետաքրքրության տեր հանրույթների մասնակցել դրան: Սա կդառնա առցանց պլատֆորմ հայ ազգի համար»,- ասել է Թանկյանը:

Այն կկոչվի Highconnect: Այս անվանումը բացատրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը. «Դատելով անվանումից` դա մի կողմից բարձր կապ է, մյուս կողմից` հայկական»:

 

  • Կիսվել: